Մի օր Ջեյքոբ Էլորդին և Օլիվիա Ջեյդը կկարգավորեն իրենց հարաբերությունները, բայց, ըստ երևույթին, ոչ այս անգամ… Ինսայդերներից մեկը Us Weekly-ին պատմել է, որ զույգը բաժանվել է երկրորդ անգամ:
Ուշադիր երկրպագուները նկատել էին, որ Օլիվիան Ինստագրամ սոցցանցում չի հետևում դերասանին և սկսել են կասկացել աստղերին իրենց հարաբերությունները խզելու մեջ։ Սրանից մի քանի օր անց աղբյուրը հաստատել է երկրպագուների ենթադրությունները, սակայն չի նշել պատճառը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսին սիրահարները մի քանի ամիս հանդիպելուց հետո բաժանվել են, իսկ նույն տարվա աշնանը նրանք կրկին միասին էին։
Օլիվիա Ջեյդը մոդելավորող Մոսիմո Ջանուլիի և դերասանուհի Լորի Լաֆլինի դուստրն է: Ինստագրամ սոցցանցում բլոգերն ունի 1,2 միլիոն բաժանորդ։
















