Պետդումայում «Слово пацана» սերիալն անվանել են ռուսական կինոյի հաղթանակ

«Слово пацана. Кровь на асфальте» ֆիլմը լավ և որակյալ ստեղծագործություն է, որը հաղթանակ է դարձել ռուսական կինեմատոգրաֆի համար: Այս մասին NEWS.ru-ին հայտնել է Պետդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Պևցովը:

Նրա կարծիքով՝ սերիալի հեղինակների հասցեին մեղադրանքները, թե նրանք հերոսացնում են մանկական ավազակությունը, չի համապատասխանում իրականությանը։ Ընդհակառակը, այն կարելի է օգտագործել նոր սերնդին դաստիարակելու նպատակով։

««Слово пацана»-ն լավ, որակյալ, ազնիվ կինո է, որտեղ ամեն ինչ ազնվորեն և գեղարվեստական լեզվով պատմվում է այն մասին, թե ուր կարող է տանել ցանկացած փոքր կամ մեծ հանցագործություն: Ես կարծում եմ, որ սա մեր կինոյի հաղթանակն է, եւ ավելի շատ նման ֆիլմեր կան”,- ասել Է Պևցովը։

Միևնույն ժամանակ, արտիստն ընդգծել է, որ ծնողները, ովքեր ցանկանում են սերիալը ցուցադրել իրենց երեխաներին, պետք է նրանց բացատրեն, թե ինչն են սխալ անում հենց «Слово пацана» սերիալի հերոսները: