54-ամյա Ջեյ Լոն՝ Intimissimi-ի՝ սուրբվալենտինյան գովազդային ֆոտոշարքում (լուսանկար)

Արևմտյան շոու բիզնեսի աստղ Ջենիֆեր Լոպեսն ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել հանրահայտ Intimissimi ապրանքանիշի համար՝ Սուրբ Վալենտինին ընդառաջ արված գովազդային  ֆոտոշարքից:

Երգչուհին ներկայացել է կրքոտ գեղեցկուհու կերպարով: Նա կրում է ալ կարմիր ներքանազգեստ և ատլասե խալաթ: 54-ամյա Լոպեսը փակել է աչքերն ու կեցվածք ընդունել նույներանգ վարդերի փնջի ֆոնին:

Նշենք, որ Լոպեսը տևական ժամանակ համագործակցում է իտալական ապրանքանիշի հետ: