Ջիջի Հադիդն ու Բրեդլի Կուպերը միասին ռոմանտիկ հանգստի են մեկնել (լուսանկար)

Թվում է, թե Բրեդլի Կուպերի և Ջիջի Հադիդի հարաբերությունները կասկածի տակ են դրվել միայն ամենասկզբում՝ դա համարելով PR։ Սակայն այժմ պարզ է դառնում, որ նրանց մոտ ամեն ինչ իսկապես լուրջ է։ Երեկ զույգին լուսանկարել են օդանավակայանում, երբ նրանք երկուսով մեկնել են համատեղ հանգստի։ Հաղորդում է Page Six-ը։

Ըստ հրատարակության ինսայդերի՝ սա սիրահարների համար առաջին ռոմանտիկ ճամփորդությունը չէ, սակայն նրանք չեն գովազդում իրենց հարաբերությունները, ուստի մինչ օրս կարողացել են աննկատ մնալ։ Ամեն դեպքում, նրանք նույնիսկ փորձել են աննկատ մնալ՝ մուգ ակնոցներ դնելով, բայց դա նրանց իրականում չի օգնել։ Բացի այդ, համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում զույգը հաճելի զրույց էր վարում Հադիդի թիկնապահի հետ ընդունարանի մոտ:

Հիշեցնենք, որ Ջիջի Հադիդն ու Զեյն Մալիկը հանդիպել են 2015 թվականի ամռանը՝ երեկույթներից մեկում։ Այդ ժամանակ երկուսն էլ հարաբերությունների մեջ էին` Զեյնը Փերի Էդվարդսի, իսկ Ջիջին Ջո Ջոնասի հետ: Նրանց հարաբերությունները սկսվել են մի քանի ամիս անց ծանոթությունից հետո, երբ նրանք արդեն ազատ էին։ 2020 թվականի սեպտեմբերի 23-ին զույգը դուստր է ունեցել, ում անվանել են Հայ։ Սակայն 2021 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ սիրահարների բաժանման մասին, որի հավանական պատճառը երգչի կողմից ընտանեկան բռնությունն էր, սակայն այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։ 2023 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ սուպերմոդելը հարաբերությունների մեջ է Իրինա Շեյքի նախկինի՝ Բրեդլի Կուպերի հետ։