Քիմ Քարդաշյանը նշել է իր սխալը դստերը մեծացնելու հարցում

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նշել է իր սխալը Քանյե Ուեսթի և իր դստերը՝ Նորթին, դաստիարակելու գործում։

«Ես հետ եմ նայում և երբեմն հիշում, որ մի անգամ թույլ եմ տվել, որ աղջիկս կարմիր շրթներկ օգտագործի Սուրբ Ծննդյան տոնին: Ես հիմա դա կանեի՞: Հավանաբար, ոչ»,- Hello-ի հաղորդմամբ,  ասել է Քիմ Քարդաշյանը։

Գազետա.ռու-ն գրում է, որ դեկտեմբերին 10-ամյա Նորթը Miss Miss Westie բեմական անունով է հանդես գալիս։ Նա այդ անունով առաջին անգամ ներկայացրել է  Մայամիում բացօթյա երեկույթի ժամանակ իր հոր հետ համատեղ ելույթի ժամանակ։ 

Աղբյուր` Panorama.am