Բրեդլի Կուպերն ու Ջիջի Հադիդը միասին հանգստի են գնացել Լոնդոն և առաջին անգամ հանրության առաջ ցուցադրել իրենց զգացմունքները՝ 28-ամյա մոդելն ու 49-ամյա դերասանը բացահայտ քայլել են և միմյանց ձեռք բռնել։
Նրանց սիրավեպի մասին հայտնի դարձավ անցյալ տարվա հոկտեմբերին։ Զույգը գաղտնի հանդիպել է, սակայն պապարացիներին հաջողվել է նրանց միասին բռնացնել։ Նրանց, ըստ ինսայդերների, ծանոթացրել է Բրեդլի Կուպերի նախկին սիրելի Իրինա Շեյքը։ Ավելին, ասում են, այն բանից հետո, երբ նրանք սկսել են սիրավեպը, Շեյքին իբր դա դուր չի եկել։ Ինքը՝ Շեյքը, ով դուստր ունի Կուպերից, նույնպես հաճախ է ժամանակ անցկացնում իր նախկին սիրեկանի հետ՝ առաջացնելով վերամիավորման մասին լուրեր. ավելի վաղ նրանք նույնիսկ ասում էին, որ Շեյքը դերասանից ևս մեկ երեխա է ուզում և դեմ չէ ամուսնանալ նրա հետ։
Ինչ վերաբերում է Ջիջի Հադիդին, Զեյն Մալիկից բաժանվելուց հետո, ումից նա դուստր ունի, նրան կասկածում էին Բրեդլի Կուպերի մտերիմ ընկեր Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ սիրավեպի մեջ։ Նրանք երկար ժամանակ ընկերներ են եղել և հաճախ են միասին ժամանակ անցկացրել։ Ինչպես նշել են ինսայդերները, նրանք փորձել են հարաբերություններ սկսել, բայց չի ստացվել։ Այժմ ԴիԿապրիոն հարաբերությունների մեջ է մոդել Վիտորիա Սերետիի հետ։





















