Հրապարակվել է «Զզվելի ես 4» մուլտֆիլմի առաջին թրեյլերը։ Ֆիլմի ռեժիսորն է Քրիս Ռենոն («Գազաններ 2», «Գրինչ»), ով նաև բեմադրել է նախագծի նախորդ մասերը։ Պրեմիերան նախատեսված է 2024 թվականի հուլիսի 3-ին։
Նոր մասում Գրյուն և իր երեք պաշտելի աղջիկները կդիմավորեն ընտանիքի նոր անդամին, ում հետ, դատելով թրեյլերից, ժամանակ կպահանջվի ընկերանալու համար։ Բացի այդ, գլխավոր հերոսը բախվում է նոր թշնամու՝ ի դեմս Մաքսիմ Լը Մալի և նրա ընկերուհու հետ, ուստի նա ստիպված կլինի փախոստի դիմել։















