Դերասան Լևս Դավթյանը, որ աշխատում էր Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում, ազատման դիմում է գրել։Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում և տեղադրել դիմումի լուսանկարը:
«Մեծ ցավ եմ ապրում, որ լքում եմ հարազատ թատրոնս՝ տունս…
Մհերնա ինձ բերել թատրոն, լավագույն դերերիս մեջ մեծ ամագ ունի ինքը, ու Մհերին հեռացնելուց հետո բարոյական չեմ համարում իմ հետագա աշխատանքը մեր թատրոնում…
Սրանք մի օր գնալու են, իրենց ծառայող աղբին էլ քամին սրբելու ա տանի…դեռ կվերադառնանք ու դեռ կտեսնենք՝ ով ինչ կորցրեց…
Շնորհակալ եմ իմ հանդիսատեսին, մինչ հանդիպում…»,- գրել է նա։
Լուսանկարում երևում է, թե ինչ պատճառով է դերասանը ազատման դիմում գրել. «Անհամատեղելի եմ համարում իմ հետագա աշխատանքը թատրոնի ներկայիս տնօրինության հետ»։















