Մահացել է հայկական արմատներով հայտնի ֆրանսիացի դերասան Շառլ Ժերարը

Փարիզում 92 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասան և ռեժիսոր, հայկական ծագմամբ Շառլ Ժերարը (Նուբար Աճեմյան)։

Շառլ Ժերարը ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 1-ին Մարսելում՝ հայ էմիգրանտների ընտանիքում, ովքեր փրկվել էին թուրքերի կողմից իրականացված հայկական ցեղասպանությունից։

Դերասանը հայտնիություն ձեռք բերեց «Խաղալիք» ֆիլմում կերտած դերի շնորհիվ, որտեղ խաղում էր Պիեռ Ռիշարի հետ միասին։

Ընդհանուր առմամբ դերասանը նկարահանվել է ավելի քանի 50 ֆիլմերում և նկարահանել 10-ից ավելի ֆիլմեր, այդ թվում՝ «Մարդը, ով դավաճանել է մաֆիային», «Փամփուշտը փողի մեջ», «Թշնամին ստվերում»։

Դերասանի համար յուրահատուկ այցեքարտ էր իր թեք քիթը, որը հիշատակ էր մնացել Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ ունեցած մենամարտից հետո, ով ջարդել էր դերասանի քիթը։ Այդ կռվից հետո նրանք բավականին մտերմացել էին և նրանց ընկերությունը տևեց ավելի քանի 70 տարի։ Բելմոնդոյի հետ միասին Ժերարը 2018-ի հոկտեմբերին ներկա էր լեգենդար Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը։