Թագավոր Չարլզ III-ը «10 տարի անց կհրաժարվի գահից» հանուն արքայազն Ուիլյամի

Թագավոր Չարլզ III-ը ծրագրում է գահից հրաժարվել հաջորդ տասնամյակի ընթացքում՝ հօգուտ արքայազն Ուիլյամի, պնդում է թագավորական նախկին սպասավոր Փոլ Բուրելը New York Post-ին տված հարցազրույցում։ Բուրելը արքայադուստր Դիանայի օրոք աշխատել է 1987-1997 թվականներին և ասում է, որ լավ է ճանաչել թագավորական ընտանիքը:

Բյուրելը վստահ է, որ 75-ամյա Չարլզ III-ը, ով վերջերս վիրահատվել է շագանակագեղձի ադենոմայի հեռացման համար, մշակել է իր ավագ որդի Ուիլյամին և նրա կնոջը՝ Քեյթ Միդլթոնին իշխանությունը փոխանցելու ծրագիր։

«Կարծում եմ՝ թագավորն ու թագուհին դրա համար ունեն 10 տարի ժամանակ», – ասել է նախկին սպասավորը: Նա նաև կարծում է, որ թագավորը ոգեշնչված է այլ երկրների իր գործընկերների փորձով, ովքեր իշխանությունը փոխանցում են օրինական ժառանգներին, երբ գիտակցում են, որ այլևս չեն կարողանում կառավարել երկիրը։ Մեկ ամիս առաջ դա արեց Դանիայի 83-ամյա թագուհի Մարգրեթ II-ը՝ գահը զիջելով որդուն՝ Ֆրեդերիկ X-ին։

«Չեմ կարծում, որ նա կցանկանար շարունակել թագավոր լինել մի իրավիճակում, երբ Եվրոպայի թագադրված ղեկավարները պարզեն, որ կարող են իրենց լիազորությունները փոխանցել իրենց ժառանգներին և տեսնել, որ նրանք դառնում են միապետ և վայելում են դա», – շարունակել է Բուրելը, նշելով, որ Եղիսաբեթ II թագուհին երբեք այդպես չէր անի: «Քանի որ նա տարբեր սերնդից է, նրա ամբողջ կյանքը կառուցվել է միապետ լինելու շուրջ»։

Բյուրելը վստահ է, որ իշխանափոխությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա թագավորի 80-ամյակից հետո, և այս տարի արքայազն Ուիլյամը և վիրահատությունից ապաքինվող Քեյթ Միդլթոնը Չարլզի և Կամիլայի փոխարեն համաշխարհային շրջագայության կմեկնեն: Այդպիսով գահաժառանգները ցույց կտան, որ պատրաստ են ավելի մեծ թագավորական պարտականությունների։