Մաքսիմ Գալկինը Instagram-ում հրապարակել է կնոջ՝ Ալլա Պուգաչովայի նոր լուսանկարը։ Լուսանկարում Պուգաչովան պատկերված է հեռախոսը ձեռքին, և, դատելով մակագրությունից, շփվել է իր ընկերներից մեկի հետ։ «Զանգ ընկերոջը», – մակագրել է Գալկինը լուսանկարը։ Համացանցում նշում են, որ իր տարիքում 74-ամյա Պուգաչովան հիանալի տեսք ունի։
Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը երեխաների հետ միասին հատուկ գործողության մեկնարկից անմիջապես հետո լքել են Ռուսաստանը, նրանք դեռ ապրում են արտերկրում։ Գալկինը գրեթե անմիջապես հրապարակայնորեն դատապարտեց հատուկ գործողությունը և դարձավ առաջիններից մեկը, ով կորցրեց նախագծերը իր քաղաքական դիրքորոշման պատճառով, իսկ այժմ նա շարունակում է քննադատել Ռուսաստանի իշխանությունների գործողությունները։ Պուգաչովան երկար ժամանակ չէր մեկնաբանում քաղաքական իրավիճակը և խոսեց միայն այն բանից հետո, երբ ամուսինը ճանաչվեց որպես օտարերկրյա գործակալ։ Դրանից հետո նրան ատելության ալիք է հասել, ինչին նա պարբերաբար արձագանքում է:
Հետաքրքիր է, որ Կրեմլը փորձում է չմեկնաբանել Ալլա Պուգաչովայի հետ ունեցած պատմությունը, իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ հայտարարել էր, որ երգչուհին, որպես ազատ մարդ, իրավունք ունի վերադառնալ հայրենիք և լքել այն։
















