Forbes-ը հրապարակել է անցյալ տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանների տասնյակը։ Ադամ Սենդլերը («Ամեն ինչ կամ ոչինչ», «Մեծ հայրիկ») առաջինն է: Վերջին մեկ տարվա ընթացքում նա վաստակել է մոտ 73 մլն դոլար։ Երկրորդ տեղում Բարբիի աստղ Մարգո Ռոբին է՝ 59 մլն դոլար։ Թոմ Քրուզը զբաղեցրել է երրորդ տեղը։ 2023 թվականը նրան բերել է 45 մլն:
Չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում են դերասաններ Ռայան Գոսլինգը և Մեթ Դեյմոնը, ովքեր վաստակել են 43-ական միլիոն դոլար։ Գեղեցկուհի Ջենիֆեր Էնիսթոնը 6-րդ տեղում է՝ 42 միլիոն դոլարով։
Յոթերորդ և ութերորդ տեղերը զբաղեցնում են Լեոնարդո ԴիԿապրիոն և Ջեյսոն Սթեթհեմը։ Նրանք 2023 թվականին ստացել են 41-ական միլիոն դոլար։ Բեն Աֆլեքը 38 միլիոնով մեկ հորիզոնական ներքև է: Ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանիշում վերջին՝ տասներորդ տեղը զբաղեցրել է Դենզել Վաշինգտոնը՝ 24 միլիոն դոլարով։
Պետք է հաշվի առնել, որ այս գումարները ներառում են ոչ միայն աստղերի աշխավարձը նկարահանումների համար, այլև պահումներ ֆիլմերի տոմսարկղից:














