Նոր փուլ. Հարրի Սթայլսը պատրաստ է ընտանիք կազմել Թեյլոր Ռասելի հետ

Հակառակ հարաբերություններում ճգնաժամի մասին լուրերին, Հարի Սթայլսի և Թեյլոր Ռասելի սիրավեպը շատ արագ է զարգանում։ Թվում է, թե շատ շուտով մենք երգչի մատին կարող ենք տեսնել ամուսնական մատանի։

«Հարրին զգում է, որ նա տասը կյանք է ապրել, բայց մի բան հաստատ է, որ նրա կյանքը 30 տարեկանում նման չի լինի 20 տարեկանին: Նա գիտի այն ողջ փառքը, որի մասին երբևէ կարող էր երազել: Այժմ նա պատրաստ է հաջորդ գլխին: Նա սիրահարված է Թեյլորին և ցանկանում է ընտանիք կազմել նրա հետ, սա նրա կյանքի հաջորդ փուլն է»,- Daily Mail-ին ասել է ինսայդերներից մեկը:

Առաջին անգամ Հարի Սթայլսի և դերասանուհի Թեյլոր Ռասելի («Ժամանակի մատրիցա», «Խենթ սեր», «Կլաուստրոֆոբներ») սիրավեպի մասին լուրերը հայտնվեցին ամռան սկզբին։ Այնուհետև պապարացիներին հաջողվել էր լուսանկարել աղջկան Հարրիի համերգին, իսկ ելույթից հետո նրանք վայելել են զբոսանք Վիեննայում։ Սիրահարները դեռ չեն մեկնաբանում իրենց հարաբերությունները։