Երկրպագուները լրջորեն անհանգստացած են Հեյլիի և Ջասթին Բիբերի հարաբերություններով։ Խոսակցություններ կան, որ նրանք ամուսնալուծության եզրին են։ Մոդելը որոշել է ամեն խոսակցության վերջ դնել: Հեյլին մեկնաբանել է ամուսնական խնդիրների մասին լուրերը։
Մոդելն ասել է, որ համացանցում իր տեսած բոլոր դատողությունները սխալ են, «ստեղծվել են օդից» և հայտնվել են «զառանցանքների երկրից»։ «Ձեզ համար կարող է զվարճալի լինել այս պատմությունները կերակրելը, բայց պարզապես իմացեք, որ դրանք կեղծ են: Կներեք դա փչացնելու համար»,- գրել է Հեյլին Stories-ում:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին ինսայդերները հայտնել էին, որ Հեյլին և Ջասթին Բիբերը ամուսնալուծության եզրին են։ Եվ հենց օրերս մոդելի հայրը դիմել է իր բաժանորդներին՝ խնդրելով աղոթել նրանց հարաբերությունների համար:
Ի դեպ, Ջասթին և Հեյլի Բիբերների նշանադրության մասին հայտնի դարձավ 2018 թվականի ամռանը։ Իսկ լուրերից մի քանի ամիս անց զույգը պաշտոնապես դարձավ ամուսին և կին։ Անցյալ աշնանը սիրահարները նշել են ամուսնության հինգերորդ տարեդարձը։
















