«Դա Աստված խնդրեց». Մադոննան hայտնել է իր առաջին բառը կոմայից դուրս գալուց հետո

Նախօրեին Մադոննան հիշել է իր հոսպիտալացումը 2023 թվականի դեկտեմբերին։ Նրա խոսքերը մեջբերում է People-ը։

Մադոննան հինգ ամիս է՝ իր The Celebration Tour-ով ճանապարհորդում է աշխարհով մեկ։ Իսկ անցած ամառ նրա առողջական վիճակը լուրջ մտահոգությունների տեղիք էր տվել, իսկ ստեղծագործելու մասին խոսք անգամ չի եղել։

Իր ելույթներից մեկի ժամանակ փոփ երգչուհին վերհիշել է իր կյանքի այս ճգնաժամային շրջանը. «Ես ասացի՝ ոչ!» «Վստահ եմ, որ Աստված էր, որ հարցրեց, թե արդյոք ես ուզում եմ գնալ նրա հետ», – ասել է կատարողն իր առաջին խոսքի մասին քառօրյա կոմայից հետո:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսի վերջին Մադոննան ծանր բակտերիալ վարակի պատճառով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Վերականգնման գործընթացը բավականին բարդ է եղել՝ երգչուհին իրեն վատ է զգացել և չի վեր կացել անկողնուց՝ տանջվելով սրտխառնոցի մշտական ​​նոպաներից։