35-ամյա Վանեսա Հաջենսը 96-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ առաջին անգամ ցուցադրել է իր կլորացած փորիկը, գրում է Daily Mail-ը։ Դերասանուհին 3 ամիս առաջ ամուսնացել էր բեյսբոլի աստղ Քոլ Թաքերի հետ, իսկ գեղեցիկ կարգավիճակով ներկայացել մրցանակաբաշխությանը:
Հավելենք, որ Լոս Անջելեսում անցկացվեց Օսկարի հերթական մրցանակաբաշխությունն ու կարմիր գորգի արարողությունը: «Օսկար 2024»-ի ամենաշատ մրցանակները ստացել է Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր»-ը:


















