Անհավատալի է․ աշխարհի ամենատարօրինակ զույգերը

24-ամյա Արգենտինացի Ռեինալդուն իր 58-ամյա կնոջ՝ Ադելֆուի հետ ծանոթացել է իր ծննդյան առաջին օրը։ Այո, այո․ Ադելֆուն այն մանկաբարձն էր, ով օգնել է Ռեինալդուի մայրիկին ծննդաբերել։
5 օրականում, մոր ալկոհոլիզմի պատճառով, տղան ընկնում է մանկատուն և այլևս չի կարողանում գտնել իր հարազատներին։ Ավարտելով համալսարանը, գտնելով լավ աշխատանք ու հիմնելով սեփական բիզնեսը՝ Ռեինալդուն որոշում է գտնել մորը ու որոշում է դա անել՝ գնալով այն ծննդատունը, որտեղից էլ իրեն տարել էին մանկատուն
։ Այդտեղ նա հանդիպում է Ադելֆուին, ում հետ արդեն 9 տարի է ապրում է երջանիկ ու համերաշխ կյանքով։

Դերասան Վեն Թրոյերը, ում հասակը 88 սմ էր, իր կյանքը որոշեց կապել հայտնի մոդելի հետ, ում հասակը 188 սմ է։
Այս տարբերությունը, սակայն, երբեք ոչնչով չի խանգարել նրանց երջանկությանը։ Երկար տարիներ համատեղ կյանքից հետո աստղային զույգը բաժանվեց։ Պատճառը Վեն Թրոյերի դավաճանություններն էին։

Բորիսն ու Աննան ամուսնացել են դեռ երիտասարդ տարիքում և միասի մի քանի տարի երջանիկ կյանք են ունեցել։
Սակայն պատերազմը բաժանեց նրանց։ Վերադառնալով հետ զինվորական ծառայությունից՝ Բորիսին հայտնեցին, որ իր կնոջն աքսորել են Սիբիր։
60 տարի անօգուտ փնտրտուքներից հետո սիրահար զույգը հանդիպեց միմյանց փողոցում։
ՀԻմա 85-ամյա ամուսինները կրկին միասին են։