«Եվրատեսիլ-2024» երգի միջազգային մրցույթի մասնակից երկրների բոլոր 37 երգերը հրապարակվել են։ eurovisionworld.com կայքում քվեարկություն է ընթանում, թե ով կհաղթի այս տարի մրցույթում։ Քվեարկության արդյունքներով, այս պահի դրությամբ, Խորվաթիան գլխավորում է ցուցակը, երկրորդ տեղում Նիդեռլանդներն են, երրորդ՝ Վրաստանը։ Հայաստանն ըստ քվեարկության 19-րդն է։
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը «Եվրատեսիլ»-ին հանդես կգա «Jako» երգով։
«Եվրատեսիլ» երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 7-ին (առաջին կիսաեզրափակիչ), մայիսի 9-ին (երկրորդ կիսաեզրափակիչ) և մայիսի 11-ին (եզրափակիչ): Հայաստանը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչում։















