Պավել Պրիլուչնիի աներոջը բանտարկություն է սպառնում

Զեփյուռ Բրուտյանի հորը՝ Պավել Պրիլուչնիի աներոջը ձերբակալել են Մոսկվայում, նրան ազատազրկում է սպառնում։ Այս մասին գրում է «Московский Комсомолец»։

Ընդհատակյա խաղատուն շահագործելու կասկածանքով ձերբակալվել են 57-ամյա Արշակ Բրուտյանը և նրա ենթադրյալ հանցակիցները: Այս հանցագործության համար դերասանուհու հորը կարող է սպառնալ մինչև վեց տարվա ազատազրկում։

Ի դեպ, այս պահին քրեական գործ չի հարուցվել, քանի որ կատարվում է նախաքննություն։