Ո՞րն է աշխարհում ամենատարածված պլաստիկ վիրահատությունը

Այսօր պլաստիկ վիրաբուժությունն այնքան է զարգացել, որ հնարավոր է շտկել արտաքինի յուրաքանչյուր թերություն ու ձևափոխել մարմնի յուրաքանչյուր մաս: Սոցիոլոգիական կենտրոնները պարզել են, թե այսօր որն է աշխարհում ամենատարածված պլաստիկ վիրահատությունը:
Գլյուտեոպլաստիկան իր ունեցած պահանջարկով գերազանցում է էսթետիկ վիրաբուժության մյուս բոլոր տեսակներին: Այն հայտնի դարձավ Քիմ Քարդաշյանի շնորհիվ: Գեղեցկուհին, ով հայտնի էր իր ճոխ բարեմասնությունների շնորհիվ, դիմել է գլյուտեոպլաստիկայի՝ մեծացնելով իր հետույքը: Այս վիրահատությանը դիմել են նաև Քարդի Բին, Նիկի Մինաժը, Ջենիֆեր Լոպեսը և շատ այլ աստղեր:

Պլաստիկ վիրաբուժության հենց այս տեսակն է համարվում ամենից տարածվածն աշխարհում, սակայն այն նաև ամենից վտանգավորն է:
Բանն այն է, որ տեղադրված իմպլանտներն անընդհատ ենթարկվում են փորձությունների. դուք նստելիս, վազելիս կարող եք անել այնպիսի կտրուկ շարժում, որի հետևանքով իմպլանտները կարող են պայթել կամ վնասվել: Այն համարվում է բավականին ռիսկային վիրահատություն, որովհետև այս միջամտության դիմած մարդկանց 38%-ը հետագայում բախվում է լուրջ բարդությունների հետ:

Իր պահանջարկով գլտոեոպլաստիկային զիջում է միայն մամաոպլաստիկան՝ կրծքերի վիրահատությունը և ռինոպլաստիկան՝ քթի վիրահատությունը:
Գլյուտեոպլաստիկան նաև բավականին թանկարժեք վիրահատություն է: Մինչ այսօր այս վիրահատության բարդացումների պատճառով մահացել 145 մարդ, այդ իսկ պատճառով նման վիրահատական միջամտության դիմելուց առաջ հարկավոր է լավ մտածել ու գտնել պրոֆեսիոնալ բժշկի: