«Շատ բարդ էր ամուսնացած տղամարդու հետ նկարահանվելը»․ Իվետա Մուկուչյանը՝ Դավիթ Մանոյանի մասին

Իվետա Մուկուչյանը Ինստագրամում հրապարակել է տեսանյութ, որտեղ խոսել է իր «Սիրտ» տեսահոլովակում Դավիթ Մանոյանի հետ սկանդալային տեսարանում նկարահանվելու մասին: 

«Շատ բարդ էր նկարահանվել ամուսնացած տղամարդու հետ: Դավիթ Մանոյանն այդքան էլ չէր պատկերացնում, թե մենք ինչ ենք նկարահանելու։ Իրականում մենք էլ չէինք պատկերացնում, բայց տեղում փոփոխություններ արվեցին։ Տեսահոլովակի ռեժիսոր Արտյոմ Աբովյանը այդպիսի սկանդալային բան մտածեց։ Մենք էլ ասացինք՝ լավ, փորձենք։ Աթոռը բերեց, դրեց, Դավիթին նստեցրեց վրան, և ասաց՝ Իվետա ջան, խնդրեմ: Երևի երգից էր, տրամադրությունից կամ էլ կերպարից, որ ստացանք այդ սկանդալային տեսարանը։ Նկարահանումը շատ հավես է անցել, բայց թե Դավիթը հետո ինչքան է կռվել կնոջ հետ, չգիտեմ: Գիտեմ, որ վերջում որևէ խնդիր չի եղել, որովհետև պարզ էր՝ սա պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք էր»,- անկեղծացել է Իվետան։