Հայտնի է դարձել՝ ով է խաղալու Մոանայի դերը հայտնի մուլտֆիլմի ռիմեյքում

«Մոանա» մուլտֆիլմը շուտով կցուցադրվի կինոթատրոններում։ Գլխավոր դերում նկարահանվել է 17-ամյա դերասանուհի Քեթրին Լագայան։ Նա կմիանա Դուեյն «The Rock» Ջոնսոնին, ով հնչյունավորել է կիսաստված Մաուիի դերը ֆիլմի անիմացիոն տարբերակում։

«Իմ պապը Ֆաալայից է, Պալաուլի, Սավաիում: Իսկ տատիկս Սամոայի Ուպոլու գլխավոր կղզու Լեուլումոգա Տուայից է: Ինձ համար մեծ պատիվ է հնարավորություն ունենալ տոնելու Սամոային և Խաղաղ օվկիանոսի կղզիների բոլոր ազգերը և ներկայացնելու ինձ նմանվող երիտասարդ աղջիկներին»,- Լագայայի խոսքերը մեջբերել է Variety-ն:

«Մոանա» անիմացիոն ֆիլմի կինոտարբերակի մասին հայտարարվել էր անցյալ տարվա ապրիլին։ Դուեյն Ջոնսոնը ոչ միայն կխաղա դրա գլխավոր դերերից մեկը, այլև կզբաղեցնի պրոդյուսերի աթոռը։