Վերամիավորումից հետո. Քենդալ Ջեններին և Bad Bunny-ին նկատել են ռոմանտիկ ընթրիքի ժամանակ

Երկար ժամանակ Քենդալ Ջեներին նկատում էին Bad Bunny-ի հետ ժամադրության ժամանակ, իսկ մայիսի վերջին հայտնի դարձավ զույգի վերամիավորման մասին։

Համացանցի օգտատերերից մեկը աստղերին նկատել է Պուերտո Ռիկոյի ռեստորանում ռոմանտիկ ընթրիքի համար: Սիրահարները նստել են միմյանց դեմ-դիմաց սեղանի շուրջ և հաճելի զրույց վարել։ Քենդալը կրում էր կարմիր բաց մեջքով զգեստ և մազերը հավաքել էր էլեգանտ փնջով, իսկ Bad Bunny-ն ընտրել էր սև հուդի և մուգ կապույտ գլխարկ։

Հիշեցնենք, որ Քենդալ Ջենների և Bad Bunny-ի հարաբերությունների մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2023 թվականի փետրվարին։ Այնուհետեւ DeuxMoi պորտալը հայտնել է, որ մի քանի ներկաներ նկատել են զույգին համբուրվելիս։ Այնուհետ ինսայդերները հանգամանորեն խոսել են աստղային սիրավեպի մասին։