Համերգի ժամանակ Թեյլոր Սվիֆթի պահվածքին երկրպագուները հակասական են արձագանքել

Թեյլոր Սվիֆթին ամբողջ համացանցը քննարկում է արդեն մի քանի օր։ Բարեբախտաբար, այս նուրբ հարցում երգչուհու երկրպագուները նրա կողմն են բռնել։

Խոսքը Թեյլոր Սվիֆթի վերջին համերգներից մեկի մասին է։ Երգչուհին շրջագայության ժամանակ հիվանդացել է, այդ պատճառով էլ քիթը մաքրել է կիսաշրջազգեսի վրա։ Որոշ երկրպագուներ նշել են, որ բացի դրանից համերգասրահում բավականին զով էր՝ ջերմաստիճանը չի գերազանցել 10 աստիճանը։ Համապատասխան տեսանյութերն անմիջապես սկսեցին տարածվել համացանցում և հավաքել հազարավոր դիտումներ։ «Ավելի լավ կլինի ընդհանրապես դուրս չգաս», «Խեղճը», «Դե, ո՞վ չի արել»,- համացանցի օգտատերերը մեկնաբանում են կադրերը։

Ի դեպ, «Deadpool and Wolverine» ֆիլմի նոր թրեյլերի համացանցում հայտնվելուց հետո երկրպագուները չեն կարողանում դադարել մտածել, թե որ կին կերպարը կհայտնվի այս հատվածում և ով կմարմնավորի նրան։ Նրանք վստահ են, որ Թեյլոր Սվիֆթը կմասնակցի ֆիլմին։