Կիսամերկ Ռիհաննան՝ «Perfect» ամսագրի շապիկին (լուսանկարներ)

Կիսամերկ Ռիհաննան լուսանկարվել է Ռաֆայել Պավարոտիի նոր ֆոտոշարքում և հայտնվել «Perfect» ամսագրի շապիկին:

Լուսանկարներում 36-ամյա փոփ-դիվան փայլուն զգեստով է՝ ցուցադրելով մերկ ազդրը: Բարբադոսցի երգչուհին նախընտրել է համարձակ դիմահարդարում՝ երկար թարթիչներ և խիտ գանգուրներ:

Շաբաթվա սկզբին Ռիհաննան թողարկեց մազերի խնամքի «Fenty Hair» շարքը: Այն դժգոհության ալիք էր բարձրացրել: Երկրպագուները ցանկանում են նոր ալբում, երգչուհին թողարկում է մազերի խնամքի հավաքածու: