Աստղը ծնվեց. Քիմ Քարդաշյանը դստեր՝ Նորթի հետ գեղեցիկ լուսանկարներով է կիսվել

Հունիսի 15-ին Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը նշել է ծննդյան տարեդարձը։ Նորթը դարձավ 11 տարեկան։ Հեռուստաաստղը դստեր հետ հուզիչ կադրեր է հրապարակել և շնորհավորել նրան:

«Փառք Աստծուն քեզ համար։ Շնորհավոր 11-ամյակդ, իմ անուշ աղջիկ Նորթ։ «Ես քեզ շատ-շատ եմ սիրում»,- գրել է մոդելն Ինստագևամ սոցցանցում՝ հրապարակելով ժառանգուհու հետ համատեղ լուսանկարներ։

Ի դեպ, ավելի վաղ գրել էինք, որ Լոս Անջելեսում մյուզիքլ է բեմադրվում՝ նվիրված The Lion King-ի թողարկման 30-ամյակին։ Սիմբայի դերը բաժին էր հասել Նորթին: Քանյե Ուեսթը և Քիմ Քարդաշյանը ստիպված են եղել վերամիավորվել՝ իրենց դստերը աջակցելու համար։