Արքայազն Ուիլյամի նոր լուսակարը երեխաների հետ՝ ծովափին

Այժմ թագավորական ընտանիքը դժվար ժամանակներ է ապրում՝ փետրվարին Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, իսկ ավելի ուշ Քեյթ Միդլթոնը բախվել է նույն հիվանդության հետ։ Օրերս Ուելսի արքայադուստրը խոսել է իր վիճակի մասին և շնորհակալություն հայտնել մարդկանց աջակցության համար։ Եվ այսօր նա ուրախացրել է իր բաժանորդներին նոր ընտանեկան լուսանկարով ՝ ի պատիվ Հայրերի օրվա:

Քեյթ Միդլթոնը կադր է հրապարակել արքայազն Ուիլյամի և երեխաների՝ Ջորջի, Շառլոտայի և Լուիի հետ ծովափին։ «Մենք սիրում ենք քեզ, հայրիկ: Շնորհավոր հայրերի օրը»,- մակագրել է նա լուսանկարը։

Երեկ Քեյթ Միդլթոնն առաջին անգամ հայտնվեց հանրության առաջ՝ անցած տարվա վերջից ի վեր։ Ուելսի արքայադուստրը ժամանել էր Չարլզ III թագավորի ծննդյան ամենամյա շքերթին։