Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը մասնակցել են Նոբել Առուստամյանի հարսանիքին

Հայտնի ֆուտբոլային մեկնաբան և լրագրող Նոբել Առուստամյանն ամուսնացել է իր սիրելիի՝ Զլատայի հետ։

Հարսանիքը տեղի է ունեցել օրեր առաջ՝ հունիսի 14-ին։

Հայտնի է, որ հարսանիքին, ի թիվս այլ հայտնի հյուրերի, մասնակցել են Ալեքսեյ և Անտոն Միրանչուկ եղբայրները, ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանը, Արսեն Զախարյանը և Էդուարդ Սպերցյանը։