Հոր կրկնօրինակն է. Կրիշտիանու Ռոնալդուն լուսանկար է հրապարակել 14-ամյա որդու հետ՝ զարմացնելով երկրպագուներին

39-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն հինգ երեխաների հայր է։ Կրիշտիանու կրտսերը ծնվել է 2010 թվականին անհայտ կնոջից, Եվան և Մատեոն ծնվել են 2017 թվականին փոխնակ մորից։ 2015 թվականից ֆուտբոլիստը հարաբերությունների մեջ է մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ։ Զույգը միասին երկու դուստր ունի՝ Ալանա Մարտինան և Բելլա Էսմերալդան։ Ռոնալդուն և Ջորջինան երկվորյակների էին սպասում։ Սակայն ծննդաբերության ժամանակ նորածին տղայի կյանքի չի հաջողվել փրկել:

Կրիշտիանուն սիրում է ժամանակ անցկացնել ավագ որդու հետ: Տղան դարձել է 14 տարեկան, և աստղային հայրը հուզիչ կերպով շնորհավորել է նրան սոցիալական ցանցում. «Չեմ կարող հավատալ, որ քո 14-ամյակն է, ժամանակը թռչում է: Շնորհավորում եմ, իմ հանցագործությունների գործընկեր: Հայրիկը քեզ շատ է սիրում»:

Մարզիկը որդու հետ լուսանկար է հրապարակել: Տղան և նրա հայրը կեցվածք են ընդունել մարդաշատ ամբոխի ֆոնին, ըստ երևույթին, նրանք համերգի են մասնակցել։

Երկրպագուները նշել են, որ որդին մեծանում է կարծես իր հայտնի հոր կրկնօրինակը։ Նրանք աստղային ընտանիքին բազմաթիվ բարի մեկնաբանություններ ու շնորհավորանքներ են թողել։