Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին և Ջեյսոն Սթեթհեմը երեխաների հետ հանգստանում են բնության գրկում

Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին և Ջեյսոն Սթեթհեմը հանգստյան օրերն անցկացրել են Անգլիայում իրենց որդու՝ Ջեքի և դստեր՝ Իզաբելլայի հետ։ 37-ամյա մոդել-դերասանուհին Instagram-ում կիսվել է ընտանեկան արձակուրդի բացօթյա հանգստից կադրերով։

Ընտանիքը մնացել է Լոնդոնի մերձակայքում գտնվող ամառանոցում և ժամանակ է անցկացրել քաղաքի եռուզեռից հեռու: Ռոզին ու Ջեյսոնը որդու՝ Ջեքի, ով կդառնա 7 տարեկան, և երկու տարեկան դստեր՝ Իզաբելլայի հետ միասին, շրջել են տարածքում, խնջույք են կազմակերպել և նաև հետևել են Սթենվելի բազեներին։

Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին և Ջեյսոն Սթեթհեմը ծանոթացել են Coachella երաժշտական ​​փառատոնում 2010 թվականին։ Վեց տարի անց դերասանն ամուսնության առաջարկություն է արել մոդելին, սակայն հարսանիքը դեռ չի կայացել։ 2017 թվականին զույգը որդի ունեցավ՝ Ջեքին, իսկ հինգ տարի անց դուստր՝ Իզաբելլային։