Քիմ և Քորթնի Քարդաշյաններին քննադատել են Հայրերի օրը «անհարգալից վերաբերմունքի» համար

Օրերս ամբողջ աշխարհը նշում էր Հայրերի օրը, և շատ հայտնիներ շնորհավորել են իրենց ծնողներին և ամուսիններին (նույնիսկ եթե նրանք երկար տարիներ միասին չեն): Սակայն Քիմ Քարդաշյանն ու նրա քույր Քորթնին այդ օրը բախվել են հասարակության զայրույթին։

Քիմ Քարդաշյանը չի շնորհավորել իր չորս երեխաների հորը՝ Քանյե Ուեսթին, տոնի կապակցությամբ, թեև, ինչպես նշում են տաբլոիդները, նա հրապարակայնորեն շնորհավորել է նրան դեռ 2021 թվականին, երբ նրանք այլևս միասին չէին։ Արևմտյան որոշ լրատվամիջոցներ ենթադրում են, որ դա կապված է Քանյեի՝ Բիանկա Ցենսորիի հետ վերջերս տեղի ունեցած դեպքի հետ. Ճապոնիայում նա ռեստորան է այցելել իր կիսամերկ կնոջ հետ։

Քորթնի Քարդաշյանը քննադատության է ենթարկվել մեկ այլ հարցի շուրջ՝ նա հարգանքով է դիմել ամուսնուն՝ Թրևիս Բարքերին, ումից ունի որդի՝ Ռոքիին։ Instagram-ում ռեալիթի աստղը գրել է, որ «նրա հետ ընտանիք ունենալը դրախտ է»։ Այնուամենայնիվ, նա անտեսել է իր ավագ երեխաների հորը՝ Սքոթ Դիսիկին։ Դիսիկը և Քարդաշյանն ունեն երեք երեխա՝ որդիներ Մեյսոնը և Ռայնը, դուստրը՝ Պենելոպան։ Բաժանորդները դատապարտել են Քորթնիին:

«Ի՞նչ կասեք Դիսիկի մասին, որտեղ են ձեր երեխաների 75%-ի հորը ուղղված շնորհավորանքի խոսքերը», «Կարծում եմ, որ շատ անհարգալից է, որ դուք չեք շնորհավորել Սքոթին։ Նա ձեր մյուս երեք երեխաների հայրն է, եթե մոռացել եք նրա և նրանց մասին»,- գրում են օգտատերերը։

Բայց նրանց մայրը՝ Քրիս Ջեները, ոչ ոքի չի մոռացել. Հայրերի օրվա կապակցությամբ իր շնորհավորանքում նա նշել է Թրևիս Սքոթին (Քայլի Ջեների նախկին ընկերը և նրա երկու երեխաների հայրը), Տրիստան Թոմփսոնին (Քլոե Քարդաշյանի նախկին ընկերը, ում հետ նա ունի երկու երեխա), Քայլիի և Քենդալի հորը, նախկին ամուսին Ռոբերտ Քարդաշյանին, Թրևիս Բարքերին և Սքոթ Դիսիկին։

Բացի Քանյե Ուեսթից և Սքոթ Դիսիկից, առանց շնորհավորանքների է մնացել նաև վեց երեխա ունեցող Բրեդ Փիթը։ Սակայն նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ կոնֆլիկտի պայմաններում նա չի շփվում իր երեխաների հետ, և նրա երկու կենսաբանական դուստրերը հրաժարվել են նրա ազգանունից։