Շակիրայի նախկինին՝ Ժերար Պիկեին բռնացրել են իր 25-ամյա սիրելիի հետ

Եվ մինչ Շակիրան պատրաստ է միայն կարճաժամկետ հարաբերությունների, նրա նախկին սիրելի Ժերար Պիկեն ավելի քան լուրջ է։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Հանրությունն արդեն սկսել էր մտածել՝ արդյոք ամեն ինչ կարգի՞ն է ֆուտբոլիստի և նրա 25-ամյա սիրելիի՝ Կլարա Չիա Մարտիի հետ, ում հետ նա դավաճանել է երգչուհուն։ Ինչպես պարզվեց, սիրահարների համար ամենևին էլ անհանգստանալու կարիք չկա՝ երիտասարդների գործերը լավ են, պապարացիները բռնացրել են նրանց իրար ձեռք բռնած։

Սակայն Ժերարի համար գործերը հարթ չեն ընթանում. ֆուտբոլիստը Բարսելոնայի դատարանից հեռացել է աղջկա հետ։ Դա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ մարտին նրան մեղադրել են կոռուպցիայի մեջ։

Հիշեցնենք, որ Շակիրան սկսել է հանդիպել Ժերար Պիկեի հետ Waka Waka երգի տեսահոլովակը նկարահանելուց հետո, որը դարձավ 2010 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության հիմնը։ Չնայած երկարատև հարաբերություններին՝ զույգը պաշտոնապես ամուսնացած չէր։ Նրանք բաժանման մասին հայտարարեցին 2022 թվականի ամռանը։ Նախկին սիրեկանները միասին երկու որդի են դաստիարակում՝ 11-ամյա Միլանին, 9-ամյա Սաշային։