Ալսուն առաջին անգամ խոսել է 18 տարվա համատեղ կյանքից հետո Յան Աբրամովից բաժանվելու մասին

Ռուս երգչուհի Ալսուն առաջին անգամ խոսել է գործարար Յան Աբրամովից 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվելու մասին: Գրում է Սպուտնիկ Արմենիան:

Best Music Fest երաժշտական փառատոնի երեկույթից առաջ երգչուհուն հարցրել են ամուսնալուծության մասին, և նա շատ դիվանագիտորեն է պատասխանել։

«Ամեն ինչ լավ է: Ես չեմ մեկնաբանում, բայց ինձ մոտ ամեն ինչ լավ է»,-հայտարարել է նա։

Տեղեկությունն այն մասին, որ Ալսուն ամուսնալուծության հայց է ներկայացրել, հայտնվել էր այս տարվա մայիսին ։ Բաժանման ենթադրյալ պատճառների թվում նշվում են ամուսնու կողմից հավանական դավաճանությունները:

«Երգչուհու շրջապատից պատմել են, որ Աբրամովն արդեն կես տարի գրեթե չէր լինում տանը»,– գրել է StarHit-ը։ Այս իրավիճակը տևել է ավելի քան մեկ տարի, և արդյունքում որոշել են ամուսնալուծվել: Աստղային լրագրող Օլեգ Ցուրիկովի տեղեկություններով` Յան Աբրամովը նոր ընտանիք ունի։

Ալսուն Աբրամովի հետ ամուսնացել է 2006 թվականին։ Նույն թվականին աստղը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։ Աղջկան անվանել են Սաֆինա։ 2008-ին ծնվել է նրա երկրորդ դուստրը` Միկելան: 2016-ին երգչուհին լույս աշխարհ է բերել որդուն`Ռաֆայելին։ Ալսուն պատմում էր, որ լիարժեք զբաղվում է երեխաներով և կարիերան հետին պլան է մղել։