Առնոլդ Շվարցենեգերն առաջին անգամ ներկայացել է ընկերուհու՝ Հիզեր Միլիգանի հետ

Առնոլդ Շվարցենեգերը ընկերուհու՝ Հիզեր Միլիգանի հետ, մասնակցել է Ավստրիայի 8-րդ համաշխարհային գագաթնաժողովի բացմանը՝ «Եղիր օգտակար. գործիքներ առողջ մոլորակի համար» թեմայով։ Դերասանն առաջին անգամ է հանրությանը ներկայացել ընկերուհու հետ:

Զույգի տարիքային տարբերությունը 27 տարի է: 76-ամյա Շվարցնեգերն ու 49-ամյա Հիզերը միասին են արդեն 12 տարի։ Առնիի և ֆիզիոթերապևտ Հիզերի հարաբերությունները հայտնի դարձան 2011 թվականին, երբ դերասանը բաժանվեց կնոջից՝ Մարիա Շրայվերից: Նրանք ունեն 4 երեխա՝ 34-ամյա Քեթրինը, 31-ամյա Քրիստինան, 30-ամյա Պատրիկը և 26-ամյա Քրիստոֆերը: «Նա ոչ միայն իմ ընկերուհին է, այլև ամենալավ ֆիզիոթերապևտն աշխարհում, – Հիզերի մասին այսպես է արտահայտվել Առնոլդը: