Կարիբյան ծովի ծովահենների 49-ամյա դերասան Թամայո Փերին մահացել է շնաձկան հարձակման հետևանքով

Կարիբյան ծովի ծովահենների 49-ամյա դերասան Թամայո Փերին մահացել է շնաձկան հարձակման հետևանքով: Դերասանի մարմինը հայտնաբերվել է Հավայան կղզիներում. շնաձուկը կծել է Թամայո Փերիի ձեռքն ու ոտքը։

Փերին մահացել է կիրակի՝ հունիսի 23-ին։ Տամայոյի մարմինը հայտնաբերվել է Օահուի հյուսիսային ափին գտնվող Մալաեկահանա լողափում: Տեղացի սերֆինգիստները փորձել են օգնել տղամարդուն, սակայն նա չափազանց շատ արյուն է կորցրել: Ինչպես պարզվել է, շնաձուկը կծել է նրա ձեռքն ու ոտքը։ Փերիի մահը հաստատել է Հոնոլուլուի օվկիանոսի անվտանգության ղեկավար Կուրտ Լագերը։ «Նա շատ սիրված փրկարար էր և հայտնի պրոֆեսիոնալ սերֆինգիստ Հյուսիսային ափին: Նրան ճանաչում էին ամբողջ աշխարհում։ Որքան էլ մարդիկ նրան սիրում էին, նա ավելի շատ էր սիրում նրանց։ Ցավակցում եմ Թամայոյի ընտանիքին»,- ասել է Կուրտը: