Ջենիֆեր Լոուրենսը կնկարահանվի «Կանայք» դետեկտիվ ֆիլմի գլխավոր դերում

«Իրական տնային տնտեսուհիներ» ֆիլմից ոգեշնչված կնկարահանվի «Կանայք» դետեկտիվ ֆիլմը: Գլխավոր դերում կլինի Ջենիֆեր Լոուրենսը: 33-ամյա դերասանուհին նաև ֆիլմի պրոդյուսերն է՝ Ջասթին Սիարոկկիի հետ: Սցենարը գրել են Պուլիտցերյան մրցանակի եզրափակիչ փուլ անցած Circle Rush պիեսի հեղինակներ Մայքլ Բրեսլինը և Պատրիկ Ֆոլին։ Ֆիլմի պրոդյուսինգով զբաղվում են «Apple Studios»-ը և «A24»-ը: Ընկերությունները 2022 թվականին զբաղվել են «Ճանապարհ» դրամայի պրոդյուսինգով:

Այս ֆիլմում ևս գլխավոր դերակատարը Լոուրենսն էր: «Կանայք» ֆիլմի նկարահանումները դեռ չեն սկսվել: Սյուժեի կամ պրեմիերայի մասին տեղեկություն չկա: