Բեն Աֆլեքն «ակնարկել» է Ջենիֆեր Լոպեսից բաժանվելու մասին

Լրատվամիջոցները քննարկում են հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հնարավոր ամուսնալուծությունը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Բաժանման մասին լուրերի տեղիք է տվել Աֆլեքը, ով ընթրիքի էր գնացել դստեր Վիոլետի հետ՝ առանց ամուսնական մատանու: Դերասանը դեռ չի մեկնաբանել իրավիճակը, սակայն լրագրողները ենթադրել են, որ դա վկայում է Լոպեսի հետ բաժանման մասին։

kulturomania.ru-ն գրում է, որ Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են  2021 թվականին, սակայն շուտով նրանց բաժանման մասին լուրեր են հայտնվել։ Լրագրողները գրել են, որ զույգը չի կարողանում հաշտվել Աֆլեքի բարդ բնավորության պատճառով։

Աղբյուրները հայտնում են, որ Աֆլեքն ու Լոպեսն այժմ առանձին են ապրում: Տունը, որը նրանք վերցրել են 30 տարվա հիփոթեքով, նախատեսվում է վաճառել։
 

Աղբյուր` Panorama.am