Հինգերորդ «Շրեկը» կթողարկվի 2025 թվականին

Էդդի Մերֆին, ով վերադարձել է Էշի ձայնը հնչունավորելու համար, խոսել է Շրեկի նոր մասի մասին։ Նրա խոսքով՝ կուլտային մուլտֆիլմի շարունակությունը կարող է էկրան բարձրանալ 2025 թվականին։

Դերասանը հայտնել է, որ ֆիլմի վրա աշխատանքները բուռն ընթացքի մեջ են։ Այնուամենայնիվ, լավ նորություններն այսքանով չեն ավարտվում: Նա նաև ասել է, որ հինգերորդ մասի վրա աշխատանքն ավարտելուց հետո ստուդիան կսկսի «Էշի» մասին սփին-օֆֆի մշակումը: «Ես դա արեցի, ես ձայնագրեցի առաջին գործողությունը: Կարծում եմ, որ այն [շարունակությունը] կթողարկվի 2025 թվականին։ Իսկ Էշը կունենա իր մասին մուլտֆիլմը»,- ասել է նա Colider ամսագրին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ թողարկվել է «Շրեկ» ֆրանշիզայի չորս մաս (2001, 2004, 2007 և 2010 թթ.): Անցյալ տարվա սկզբին Էդի Մերֆին ասաց, որ պատրաստ է կրկին հնչյունավորել Էշին Շրեկի շարունակության մեջ։ «Ես կհամաձայնեի, եթե նրանք երբևէ նոր մաս նկարեին, ես դա կանեի երկու վայրկյանում: Ես սիրում եմ էշին»,- ասել է Մերֆին: