«Նա արժանի չէր». ո՞վ է «Smile Universe 2019» մրցույթի հաղթողը

«Smile Universe 2019» միջազգային մրցույթում այս տարի հաղթող է ճանաչվել ռուս գեղեցկուհի Ելենան, ով մինչ այդ նաև արժանացել էր «Լավագույն Մայրիկ 2015» անվանակարգին:
Ելենան եզրափակչում մրցում էր Անգլիան և Ճոպոնիան ներկայացնող գեղեցկուհիների հետ:
Սակայն գեղեցկուհու հաղթանակը դժգոհությունների պատճառ է դարձել: Մրցույթի ժյուրիին ընտրության համար քննադատել են անգամ Ելենայի հայրենակիցները՝ կարծելով, որ աղջկա ժպիտը չափազանց հասարակ է և արժանի չէ լավագույնը կոչվելուն:
Ելենան չարախոսներին ոչ մի ուշադրություն չի դարձնում: Լրագրողների հետ զրույցում գեղեցկուհին պնդում է, որ իրականում, ժյուրին գնահատել է իր ներքին բարությունն ու անկեղծությունը, ինչը արտացոլվել է նրա ժպիտում:
Իրականում, «Smile Universe 2019» մրցույթի՝ նախկին տարիների հաղթողները նույնպես աչքի չեն ընկել առանձնահատուկ տվյալներով: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր կանայք. միակ պարտադիր պայմանը ամուսնացած լինելն ու երեխա ունենալն է: