Քրիսի Թեյգանի և Ջոն Լեջենդի վեցամյա որդու՝ Մայլսի մոտ ախտորոշվել է 1-ին տիպի շաքարախտ։ Երաժիշտը People-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է միջադեպն ազդել իրենց ընտանիքի վրա։
Երգիչը կիսվել է իր առաջին հույզերով՝ իմանալով երեխայի հիվանդության մասին. «Ես հասկացա, որ դա փոխելու է նրա կյանքն ու մեր կյանքը, բայց նաև մտածեցի՝ «մենք կարող ենք դա անել», – ասել է նա:
Լեջենդը նշել է, որ իր որդու հետ կատարվածը համախմբել է իրենց ընտանիքին: «Մենք մեզ թիմ ենք զգում և գիտենք, որ կարող ենք դա անել: Դա մեզ պարզապես ավելի ուժեղ է դարձնում»,- ասել է Ջոնը:
Չորս երեխաների հայրը նաև բացատրել է, որ Մայլսի ախտորոշումը գտնվում է «վաղ փուլում», և ինքը և իր կինը «պետք է ավելի տեղեկացված լինեն»։