Տիմատին որոշել է ներկա գտնվել Անաստասիայի ծննդաբերությանը

Անաստասիա Րեշետովան, ով պատրաստվում է երեխա պարգևել հայտնի երգիչ Տիմատիին, ակտիվ շփվում է  իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվելով իր կյանքի նորություններով ու պատասխանելով երկրպագուների հետաքրքիր, շատ ժամանակ անգամ պրովոկացիոն հարցերին:

Իր միկրոբլոգում Անաստասիան կիսվել է, որ Տիմատիին պարտադիր ներկա է լինելու ծննդաբերությանը.
«Այս կարևոր պահին զույգը պարտադիր պետք է միասին լինի»,- ասել է Անաստասիան:
Գեղեցկուհին նաև հայտնել է բոլորին, որ իր ծննդաբերությանը մնացել է ընդամենը մի քանի օր:

Նա չափազանց լարված է ինքնազգացողության վատթարացման պատճառով և որպեսզի թոթափի լարվածությունը, Անաստասիան մեկնել է հանգստի ու պարբերաբար լուսանկարներ է հրապարակում ինստագրամայն էջում:
Հիշեցնենք, որ ըստ ավելի վաղ շրջանառվող խոսակցությունների Տիմատիի և ոմդելի երեխան տղա է։ Այդ մասին հայտնել էր Տիմատիի նախկին կինը: