BBC-ն ներկայացրել է 2024 թվականի աշխարհի 100 ամենաոգեշնչող և ազդեցիկ կանանց ցուցակը։
Նրանց թվում են ֆրանսիացի ակտիվիստ Ժիզել Պելիկոն, դերասանուհի Շերոն Սթոունը, օլիմպիական հրաձիգ Կիմ Յե Ջին, ռեժիսոր Քլոե Չժաոն, նկարչուհի Թրեյսի Էմինը, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նադյա Մուրադը, տիեզերագնաց Սունիտա Ուիլյամսը, երգչուհի Raye-ն և կլիմայի փոփոխության ակտիվիստ Ադենիկ Օլադոսուն։ Ցուցակում էր նաև գրող Քրիստինա Ռիվերա Գարզան և շատ ուրիշներ:
Նշենք, որ նախագիծն ընդհանուր առմամբ ներկայացնում է հինգ կատեգորիա՝ կլիմայի փոփոխության դեմ պայքար, մշակույթ և կրթություն, շոու բիզնես և սպորտ, քաղաքականություն և ակտիվություն, ինչպես նաև գիտություն, առողջապահություն և տեխնոլոգիա։ Ամբողջական ցանկը հրապարակված է հրատարակության կայքում։