«Ներքնազգեստի գովազդում նկարվելն ես ինձ համար համարում եմ մեծագույն սխալ, ես փոշմանել եմ, չնայած, ասում են՝ պետք չէ արածների համար զգջալ: Ես 2 հավաքածուի համար եմ նկարվել, բայց ես հիմա երբեք դա չէի անի: Այն ժամանակ ենթադրում եմ, որ կոմպլեքսներից ազատվելու համար եմ արել»,- «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում անկեղծացել է դերասանուհի Վիկտորյա Սահակյանը: Հայտնում է Tert.am-ը:
Նա նշել է, որ հայ դերասանուհին շատ մեծ գին է վճարում դրա համար: «Էական չէ, թե դա մեկնաբանությունների, թե նամակների տեսքով է:
Փաստ է, որ ես լիովին ազատվեցի իմ կոմպլեքսներից, բայց հիմա հասկանում եմ, որ դա ինձ պետք չէր, ես կարող էի ուրիշ կերպ փորձել ձերբազատվել դրանցից:
Գուցե ես այն ժամանակ՝ 2019-2020թթ-ին, հազվադեպ դեմք էի, ով արեց նման բան, ի վերջո ես դերասանուհի եմ, ոչ թե մոդել: Բայց նույն Կամերային թատրոնի ներկայացումներում մենք ունենք տեսարաններ, որտեղ հագուստը կամ տեսարանը բաց է:
Պարզապես մի քանի տարի առաջ շատ ավելի սուր ընկալվեց ու ես արժանացա մաքսիմալ շատ մեկնաբանությունների ու առաջարկների:
Երբ հետ եմ նայում, իմ կյանքում եղել են ճակատագրական մի քանի սխալներ, որոնցից մեկը դա էր: Ազնվորեն կուզեի, որ դա չլիներ: Սխալներից մեկն էլ մի հարզացրույց էր, որն աշխատեց իմ դեմ: Այդ 2 նախագիծն ինձ վնասեց, տվեց միայն հետևորդ, որը կարող էի ունենալ առանց այդ ամենի»,- պատմել է դերասանուհին:
Խոսելով անձնականից, նա նշել է, որ կուզեր կողքի տղամարդու կողքին իրեն զգալ փոքրիկ ու թույլ:
«Ես չեմ ընդունում ֆեմինիստական շարժումները, թեև խորությամբ չեմ ուսումնասիրել, ես ոչ թե հարաբերություններում հավասարությունը չեմ ընդուոնում, այլ՝ ընտանքի մոդելում ինձ դուր է գալիս հենվել կամ գլուխս դնել տղամարդու ուսին: Իսկ որոշում կարելի է ընդունել երկկողմանի բանակցությունների արդյունքում»,- ասել է Վիկտորյա Սահակյանը: