38-ամյա Էմբեր Հերդին, ով երեխայի է սպասում, պապարացիները նկատել են Մադրիդի փողոցներում։ Աստղը գերազանց տրամադրություն է ունեցել։
Հայտնին եղել է սև մարզահագուստով, սպորտային կոշիկներով և վերարկուով։ Ջոնի Դեփի նախկին կինը նույնիսկ ձեռքով է արել լուսանկարիչներին, նախքան մեքենա նստելը։ Լուսանկարը հրապարակել է Just Jared-ը։
Վերջերս Էմբերին լուսանկարել են իր երեք տարեկան դստեր՝ Ունա Փեյջի հետ զբոսնելիս։ Հանուն դստեր ծննդյան դերասանուհին դիմել է փոխնակ մոր ծառայություններին։
Հիշենք, որ Էմբեր Հերդը և Ունա Փեյջը տեղափոխվել են Իսպանիա Ջոնի Դեփից աստղի աղմկահարույց ամուսնալուծությունից հետո։ Ինսայդերները պնդում են, որ Էմբերի նոր կյանքը երջանիկ է ընթանում, իսկ Ջոնի Դեփը վերջերս ասել է, որ թողել է անցյալը և ոչ մեկի հանդեպ քեն չի պահում։