Բենեդիկտ Քամբերբեթչը զարմացած է, որ իրեն սեքսուալ են համարում. «Ես ոչ Բրեդն եմ, ոչ էլ Լեոնարդոն»

Բենեդիկտ Քամբերբեթչը վաղուց ձեռք է բերել երկրպագուների բանակ, ովքեր երազում են հանդիպել աստղին։ Բայց դերասանն անկեղծորեն չի հասկանում, թե ինչն է իր մեջ այդքան գրավում կանանց։

Վերջերս Քամբերբեթչը սոցիալական գովազդում հայտնվեց գրեթե ամբողջովին մերկ, բայց նա կարծում է, որ դա մեծ ուշադրության արժանի չէ։ «Ես Բրեդը չեմ, Լեոնարդոն չեմ, ես տիպիկ կինոաստղ չեմ։ Ես դժվարանում եմ դա հասկանալ: Սեփական պորտին նայելը տարօրինակ է: Ես չեմ նստում և չեմ մտածում. «Ինչո՞ւ եմ ես սեքսուալ»: «Ես անհանգստանում եմ ինքս ինձ համար հայելու մեջ նայելիս, երբ մեծանում եմ, ինչպես մյուսները», – ասել է Բենեդիկտը Variety-ին:

Սակայն ծերությունը շատ ավելի է անհանգստացնում հայտնի դերասանին. նա խոստովանել է, որ իր համար հատկապես դժվար է դարձել ժամանակի ընթացքը հասկանալը որդիների ծնվելուց հետո։