Ռիկի Մարտինն ու նրա՝ հայկական արմատներ ունեցող ամուսինը շուտով կրկին երեխա կունենան

Կոտրելով հազարավոր կանանց սրտեր՝ 2010 թվականին Ռիկի Մարտինը հայտարարեց իր՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշումների մասին և ամուսնացավ նկարիչ Ջիվան Յոսեֆի հետ, ում մայրը հայուհի է: Զույգը 8 տարի անց դուստր ունեցավ փոխնակ մորից։
Լրագրողների հետ հարցազրույցներում 47-ամյա երգիչը պատմել է, թե ինչպես է ծանոթացել ամուսնու հետ․ նրանք երկար ժամանակ շփվել են միայն համացանցով, իսկ երբ հանդիպել են հասկացել են, որ այլևս ոչ մի օր չեն կարող ապրել  առանց իրար։
Օրերս Վաշինգտոնում կայացել է մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառում, որին Ռիկի Մարտինը ներկայացել է ամուսնու և երկու որդիների հետ, որոնք ծնվել են 11 տարի առաջ սուրոգատ մորից:
Ստանալով մրցանակ բարեգործության համար՝ Ռիկի Մարտինը բեմից շնորհակալություն է հայտնել բոլորին և կիսվել լավ նորությամբ՝ ասելով, որ շուտով նա կունենա ևս մեկ փոքրիկ: