Արթուր Աբրահամը երկրորդ կնոջ հետ Հայաստանում տոնել է երեխաների ծնունդն ու ատամհատիկը

Օրեր առաջ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին Երևանում նկատել էին նոր սիրեցյալի ուղեկցությամբ, սակայն Արթուրը խուսափել էր նրա հետ հայտնվել տեսախցիկների առաջ: Բռնցքամարտիկն իր մամուլի քարտուղարի միջոցով հայտնել էր, որ դեռ չի ցանկանում մեկնաբանել անձնական կյանքը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հատնի էր դարձել, որ Արթուրը բաժանվել է կնոջից՝ Մերի Աբրահամյանից, ինչից հետո իրենց որդուն իր հետ տարել է Գերմանիա: Մայրը պայքարել է երեխայի խնամակալության իրավունքի համար, սակայն դատարանը երկու անգամ մերժել է նրա հայցը։

Օրերս Արթուր Աբրահամի որդին տոնել է ծննդյան տարեդարձը: Երեխան դարձել է 3 տարեկան։ Ծննդյան խնջույքից տեսանյութ հրապարակվել է Ինստագրամում: Ինչպես երևում է տեսանյութից, նույն օրը տոնել են նաև Արթուր Աբրահամի դստեր ատամհատիկի արարողությունը: Իսկ աղջիկը, որին նկատել էին Արթուրի ուղեկցությամբ, պարզվում է՝ նրա երկրորդ կինն է: Զույգն արդեն դուստր ունի: Փոքրիկի անունը Մարիա է: