Կյանքից հեռացել է «Եվրոտուր» և «Բաֆֆի» ֆիլմերի աստղ Միշել Տրախտենբերգը

39 տարեկանում մահացել է դերասանուհի Միշել Տրախտենբերգը։ Նա մահացել է իր բնակարանում, դին հայտնաբերվել է մայրը, հայտնել է ABC News-ը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրը:

Դերասանուհին վերջերս լյարդի փոխպատվաստման էր ենթարկվել։ Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի Տրախտենբերգի մահվան ստույգ պատճառը։

Միշել Տրախտենբերգը ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 11-ին Նյու Յորքում։ Նրա հայրը Գերմանիայից է, իսկ մայրը՝ ԽՍՀՄ-ից։ Երեք տարեկանում ապագա դերասանուհին հայտնվել է Wisk լվացող միջոցների գովազդում, որից հետո նկարահանվել ավելի քան 100 գովազդում։

Հեռուստադիտողները Միշել Տրախտենբերգին կհիշեն «Եվրոտուր» (Eurotrip,2004), «Հայրիկը կրկին 17 տարեկան է» (Dad’s 17 Again, 2009) ֆիլմերում, ինչպես նաև «Բաֆֆի, վամպիրների բնաջնջողը» (Buffy the Vampire Slayer) հեռուստասերիալում խաղացած դերերով։ Այս հեռուստասերիալում Դոնա Սամերսի դերի շնորհիվ նա ստացել է Teen Choice մրցանակ 2001 թվականին։ 2008 թվականից նա մարմնավորել է Ջորջինա Սփարքսի դերը Gossip Girl հեռուստասերիալում։ 2009-ից 2010 թվականներին նա նկարահանվել է «Գթասրտություն» (Mercy) հեռուստասերիալում՝ որպես բուժքույր Քլոե Փեյն։