Լողափում՝ խոզերի հետ. Դեն Բիլզերյանը չի դադարում զարմացնել

Ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, դերասան և համացանցի աստղ Դեն Բիլզերյանի ինստագրամյան էջն ունի 29  միլիոն հետևորդ: Նայելով նրա լուսանկարներն ու տեսանյութերը միլիոնավոր մարդիկ երազում են ապրել նման կյանքով ու լինել Դենի տեղում:
Երկար ժամանակ շշուկներ էին պտտվում, որ իրականում Բիլզերյանը չունի նման ունեցվածք, և ամեն ինչ արվում է միայն հանուն գովազդի:
Կանանց, ալկոհոլի, զենքի, մարիխուանայի և էքստրեմալ մարզաձևերի մոլի սիրահար 39-ամյա Դեն Բիլզերյանը միշտ սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում է և աշխատում է նորովի զարմացնել ու հիացնել իր երկրպագուներին:
2018 թվականինի օգոստոսի 27-ին պոկերի արքան ժամանել էր Հայաստան։ Նրան ուղեկցում էր սևահեր մի գեղեցկուհի` Սուելին Մեդերեոսը, եղբայրը` Ադամը և հայրը` Փոլ Բիլզերյանը։
Նրանք իջևանել են Երևանի բարձրակարգ հյուրանոցներից մեկում։
Իր միկրոբլոգում Դենը հրապարակել է գեղեցիկ կանանց հետ նոր լուսանկարներ, որոնցից մեկում նրա հետ լողափում են նաև մի քանի խոզ: