Բրյուս Ուիլիսի ընտանիքի անդամների ջերմ ու հուզիչ շնորհավորանքները 70-ամյակի առթիվ

Դերասան Բրյուս Ուիլիսը նշել է ծննդյան 70-ամյակը։ Այս առիթով նրա դուստրերն ու նախկին կինը՝ Դեմի Մուրը շնորհավորանքներ են հղել սոցիալական սանցերի իրենց էջերում ու լուսանկարներ հրապարակել։ Հայտնում է BRAVO.am-ը:

«Բարի տարեդարձ, Բրյուս։ Մենք քեզ սիրում ենք»,- գրել է Մուրը։

Ավագ դուստրը՝ Ռումերը, հոր հետ տեսանյութ է ցույց տվել, որում ծնողները տնային հագուստով պարում են, հետո նրանց է միանում մյուս դուստրը՝ Թալուլան։

«Թագավորին։ Սիրում եմ քեզ, հայրիկ։ Շնորհավոր 70-ամյակդ»,- գրել է 36-ամյա դերասանուհին։

33-ամյա Սկաուտը նույնպես շնորհավորել է Ուիլիսին։ «Շնորհավոր, բոլոր ժամանակների մեծագույն։ Ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ քո գեներն ունեմ։ Այն մագնիսական զայրույթն ու կախարդանքը, որն արտահայտում եմ իմ ստեղծած երաժշտությամբ, հորիցս ստացած ժառանգությունն է»,- գրել է նա։

Ինստագրամում մի քանի հրապարակում է արել նաև Թալուլան, նա միակն է, որ ցույց է տվել վերջերս հոր հետ արված կադրեր. «Շնորհավորում եմ իմ սիրելի ընկերոջ 70-ամյակը։ Դու լույս ես, որն անհնար է հանգցնել։ Դու տիեզերագնաց ես, շքանշաններով հերոս, հանդուգն դետեկտիվ, և ես հպարտ եմ, որ տեսել եմ, թե ինչպես են այդ կերպարները կյանքի կոչվել քո տաղանդի շնորհիվ: Բայց առաջին հերթին դու իմ հայրն ես։ Մանկուց ինձ հաճախ էին հարցնում, թե ինչպես է լինել Բրյուս Ուիլիսի դուստրը։ Մարդիկ տեսնում էին, թե ինչպես ես ֆիլմերում ցատկում երկնաքերերից, և կարծում էին՝ հսկայական դերակատարում ունես իրենց կյանքում: Բայց ինձ համար դու հոգատար հայր ես, ով սանրում էր մազերս, ինձ մանրուքներ էր սովորեցրեցնում, և միշտ մնացիր բարի ու ջերմ մարդ։ Ես հպարտ եմ, որ կրում եմ քո ազգանունը»։